Բրիտանացիների անցկացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տղամարդիկ սիրում են գուլպայակապերով (подвески) կանանց: Հարցումն անցկացվել է 20-35 տարեկան 450 ուժեղ սեռի ներկայացուցչի միջեւ: Հարցին` կնոջ հագուկապի մեջ ինչն է ամենից շատ գրգռում, տղամարդկանց 65 տոկոսը պատասխանել է` գուլպաները, 15 տոկոսը որպես գրգռող եւ սեքսի համար խթանիչ միջոց նշել է կիպ ու թափանցիկ շրջազգետները, իսկ մնացած 20 տոկոսը՝ ներքնաշորերը:
Ուսումնասիրողները նաեւ նշում է, որ կանանց շրջանում անցկացրած հարցումներն էլ փաստում են, թե զուգընկերներին գուլպաների միջոցով խելքահան անում են միայն այն կանայք, երբ դրա համար հատուկ նախապատրաստվում եւ հարմար ժամանակ են գտնում: