Չափից շատ իրենց արտաքին տեսքին, հանդերձանքին ուշադրություն դարձնող, գեղեցիկ սեռի «թիթիզ» ներկայացուցիչները շատ հաջողակ են. հաղորդում է pulsplus.ru կայքը: Բանն այն է, որ թիթիզներին հունից հանել գրեթե չի ստացվում, նրանց «թեթեւ» բնավորության շնորհիվ նյարդերը միշտ հանգիստ են լինում, ինչի հետ կապված էլ՝ տրամադրությունը` գրեթե միշտ բարձր: Թիթիզներին հաջողվում է հեշտությամբ հաղթահարել դժվարությունները, պահպանել հավասարակշռությունն ու սթափ մտածողությունը: Թիթիզ կանայք հաջողակ են, որովհետեւ միշտ ուշադրության կենտրոնում են` շնորհիվ իրենց գրավչության ու կոկետության: