ՀԱԿ ներկայացուցիչ Մովսես Արիստակեսյանի համոզմամբ, վերջին շրջանում «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները ցուցակը լքում են մի պարզ պատճառով` «խուճապ է»: «Կոալիցիոն կրտսեր գործընկերը զգում է, որ քցվել է ավագ գործընկերոջ՝ հանրապետական կուսակցության կողմից: Երաշխիքներ չունի հաղթանակ տանելու համար »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Արիստակեսյանը:
Նրա խոսքերով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավի շրջանակներում որ ընտրատարածք գնում է, գովազդում է այլ կուսակցության թեկնածուին եւ ոչ թե իր գործընկերոջը՝ ՕԵԿ-ին.«Ավելին՝ նրանք, պտտվելով ժողովրդի մեջ, տեսան, որ ոչ իրենց մուրաբաները ոչ այլ նվերները արդյունք չտվեցին: Նրանք արհամարհված են ժողովրդի կողմից: Մարդկանց վզին է մարտի 1-ի 10 զոհերի արյունը: Ժողովուրդը դա չի կարող մոռանալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև