Աստվածաշունչն ասում է, որ Աստծո անունը անտեղի չպետք է տալ, մինչդեռ Գագիկ Ծառուկյանը պարբերաբար իր քարոզարշավների ընթացքում Աստծո անունն է տալիս: Այս առնչությամբ Aravot.am-ը Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանին հարցրեց, թե դա ինչո՞վ եք բացատրում, պարոն Ծառուկյանն աստվածավախ է, դրա՞ համար է հաճախ տալիս Աստծո անունը: Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դե այնքան մեծ թվով սատանաների անուն է ստիպված տալ, որ պիտի Աստծո անունը տա, որ մեղքերի քավություն ստանա, էլի»: Մեր հարցին՝ ովքե՞ր են այդ սատանաներըը Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ստիպված է այնքա՜ն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ