Գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ ռուսաստանցի աշխարհի նախկին չեմպիոն Վլադինիր Կրամնիկի միջեւ Ցյուրիխում ընթացող ընկերական մրցաշարի չորրորդ պարտիայում մրցակիցները բաժանեցին միավորը եւ հաշվի մեջ հավասարակշռությունը՝ 2:2:
Բայց մրցակիցներն առաջին անգամ միավորը բաժանեցին նախատեսված երեք ժամից շուտ եւ մրցաշարի կանոնակարգի պահանջի համաձայն գրոսմայստերները նույն օրը արագ շախմատի մեկ լրացուցիչ պարտա խաղացին: Այստեղ հաջողությունն ուղեկցեց սեւերով հանդես եկած հայ գրոսմայստերին, սակայն այդ հաշիվը չանդրադարձավ մրցամարտային ընդհանուր հաշվի վրա:
Հաջորդ պարտիան կայանալու է ապրիլի 27-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ