Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

« Համոզված եմ` Թուրքիան ճանաչելու է Հայոց մեծ ցեղասպանությունը».ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող

Ապրիլ 25,2012 21:40

Ամեն տարի Երևանի պետական համալսարանը ապրիլի 25-ին իրականցնում է միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Այս տարին էլ բացառություն չէր: Ներկայացվեցին նոր մանրամասներ Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ, ցուցադրվեց ցեղասպանությունների պատմության մեջ առաջին` Հոլիվուդում 1918 թվականին նկարահանված «Հոշոտված Հայաստան» կինոնկարը: 80 րոպեանոց ֆիլմից թուրքերի ձեռքից հաջողվել է փրկել միայն 18 րոպեն: Այն թուրքերի կողմից իրականացված բարբարոսության մասին է, թե ինչպես են տանջամահ արվել կանայք, երեխաներ, ծերունիներ: Կինոնկարի գլխավոր հերոսուհին` 22 տարեկան մի աղջնակ, անձամբ եղել է Հայոց ցեղասպանության ականատեսը:

ԵՊՀ պատմության ֆակուլետի դեկան, պատմագիտության դոկտոր-պրոֆեսոր Էդիկ Մինասյանը «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում նշում է, որ «Հոշոտված Հայաստանը» դեռ ոչ մի տեղ չի ցուցադրվել. «Ֆիլմը ձեռք է բերվել Հայոց ցեղասպանության պատմության թանգարանից: Պատմական վավերագրական փաստեր են: Մեր գլխավոր խնդիրը ցեղասպանության միջազգային ճանաչումն է: Այսօր այն կանգ է առել և 25 երկրներ չեն ընդունել, սակայն կարծում եմ, որ մեզ համար կա ավելի կարևոր հարց`  հատուցման պահանջը: Պատմաբանների մասնակցությամբ միջազգային ատյաններում պետք է բարձրացվի ճանաչման և հատուցման հարցը»:

Պարոն Մինասյանը նկատում է, որ պատմության ֆակուլտետի ուսանողության մեծ մասը հետաքրքվրած է 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունով: Նրանք գալիս են ու տալիս իրենց հուզող հարցերը:
«Ի՞նչ խոսք, կան նաև այնպիսինները, ովքեր իրենց հետաքրքրությամբ զիջում են մյուսներին»,- ասում է դեկանը:

Պատմության ֆակուլտետի ուսանող Վանիկ Չալոյանը մտնում է հետաքրքրվողների շարքում: Հայոց ցեղասպանությամբ հհետաքրքրված է այնքան, որքանով որ պետք է հետաքրքրված լինի յուրաքանչյուր հայ: Պետք է ջանք ու եռանդ չխնայել ցեղասպանության միջազգային ճանաչման և համաշխարհային դատապարտման գործում. Վանիկի կոչն է բոլորին: Իր ասածը նա պատկերացնում է զանգվածային միջոցառումների անցկացմամբ ու այն միշտ հիշելով:

«Համոզված եմ` Թուրքիան ճանաչելու է Հայոց մեծ ցեղասպանությունը»,- ասում է ուսանողը:

 

                                                                                                                                                                                       Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30