Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը հորդորեց ընտրակաշառք վերցնել, բայց ընտրել «ճշտին»

Ապրիլ 25,2012 21:54

«Օրինաց երկիր» կուսակցության  քարոզարշավն այսօր Կենտրոն համայնքի բնակիչների հետ էր: Շառլ Ազնավուրի հրապարակում կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նախ կոչ արեց գիտակցաբար գնալ ընտրությունների, ապա ասաց, որ Կենտրոնի բնակչության խնդիրները նրանք իրենց ծրագրում առաջնահերթության շարքում են ընդգրկել. «Երեւանի կենտրոնում բազմաթիվ մարդկանց դուրս շպրտեցին, նրան սեփականությունը դարձավ  վիճարկման առարկա, ու նրանք տարբեր դատարաններում իրենց իրավունքներն են պաշտպանում: Մտահոգությամբ եմ ասում, դեռ այն ժամանակ էլ, երբ Ազգային ժողովի նախագահ էի, ասում էի՝ չի կարելի Հյուսիսային պողոտայում մի քառակուսի մետրը վաճառել 10-20 դոլարով, երբ բոլորս գիտենք դրա գինն ինչ արժե… մեր ուղղախոսությունը բերեց նրան, որ մենք Խորհրդարանում այդ խնդիրը մշտապես բարձրացնում էինք»:

ՕԵԿ ղեկավարը հավաքվածներին հորդորեց գիտակցաբար գնալ ընտրության. «Պետք է գիտակցենք, որ ընտրություն ենք կատարելու վաղվա օրվա համար, ընտրելու ենք ՝ ինպիսին պետք է լինի Հայաստանը առաջիկա 5 տարիներին: Այն, որ Հայաստանում անհրաժեշտ են վճռական փոփոխություններ, ակնհայտ է, այդ փոփոխությունները պետք է կատարեն քաղաքական ուժերը: Մեր կուսակցությունը ամենախոշոր կառույցներից է, որն իր շարքերում ունի 170 հազար քաղաքացի, Ազգային ժողովում մեր խմբակցություննե ամենաակտիվներից ու ամենամեծ խմբակցություններից մեկն է»:

Պարոն Բաղդասարյանը, անդրադառնալով ընտրակաշառքներին, ասաց. «Այսօր տարբեր մարզերում ցուցակագրում են, փորձում են փողով գնել նրանց քվեները, դիմում եմ այդ մարդկանց, որոնք փողը վերցնելու են, հորդորում եմ գոնե ճիշտ ընտրություն անեն: Մեր կուսակցությունը 15 տարվա ընթացքում իր ընտրողներին 5000 դրամ չի խոստացել, այլ՝ միայն լուսավոր ծրագրեր: Կապ չունի նախագահ ես, թե՝ շարքային մարդ.. . պետք է կառուցենք այն երկիրը, որտեղ օրենքի ուժով հավասարություն  է ապահովում բոլորի համար, բայց սա հեքիաթ է Հայաստանի համար, պետք է պայքարենք»: Ավելի ուշ նա հարցրեց՝ ովքեր են հավաքվածներից կուսակցության անդամ, ապա կոչ արեց վանկարկել հաղթանակ. «Պետք է համախմբենք մեր ջանքերը, որ մեր երկիրը դարձնենք ավելի լավը, շատ բան ասել ենք չեն  հավատաել, բայց պայքարել ենք դարձրել իրականություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30