Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգության» խոսնակ.«Կուսակցությունները պետք է կախված չլինեն օլիգարխներից»

Ապրիլ 25,2012 21:07

Այսօր  Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, անդրադառնալով ՕԵԿ-ի կողմից մեծամասնականով առաջադրված տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ «Բույսերի աշխարհ» արտադրական միավորման հիմնադիր Մհեր Համբարձումյանի ինքնաբացարկներին, ասաց. «Ես ցավում եմ ՕԵԿ-ի համար, կուսակցությունը կարող է այդպես  անպաշտպան վիճակում հայտնվել: «Ժառանգությունն» այնքանով է ապահովագրված նման խնդիրներից, որ մենք երբեք որեւէ օլիգարխի չենք ներգրավում, բայց դա էլ ուրիշ խնդիրների է բերում, որ մենք ֆինանսապես շատ բարդ վիճակում ենք մշտապես հայտնվում: Մեր մրցակցային պայմանները նաեւ ֆինանսական առումով ավելի վատն են, քան իշխող կուսակցություններինը, ցանկացած ընդդիմադիրին է դա վերաբերում: Հայաստանում, ցավոք, քաղաքական ինստիտուտները գործում են ոչ քաղաքակիրթ պայմաններում:  Այդ խնդիրը՝ ամեն պահին կուսակցությունը լքելու, կա բոլորի համար, դա լրջագույն խնդիր է: Մենք պետք է կայացնենք քաղաքական ինստիտուտները, որպեսզի նման խնդրի առաջ որեւէ կուսակցություն չկանգնի: Ես չեմ ուզում մտնել ՕԵԿ-ի ներքին գործերի մեջ, բայց ընդհանուր որ նայում ենք՝ քաղաքական ինստիտուտների մակարդակը շատ ցածր է: Եվ դա կապված է նաեւ այն ներկուսակցական հարաբերությունների մշակույթից, որոնք առկա են քաղաքական դաշտում»:

Ըստ Հ. Խուրշուդյանի, կուսակցությունների կայացմանը պետք է նպաստել պետական մակարդակով. «Յուրաքանչյուր պատգամավոր պետք է ունենա առանձին գրասենյակ՝ իր աշխատակիցներով,  կուսակցությունները պետք է պետության կողմից ապահովվեն նվազագույն ֆինանսական պայմաններով, որպեսզի կախվածություն չունենան օլիգարխներից: Որպեսզի այսօր չգործուղվեն այդ կուսակցություն մտնելու եւ հետո նույն կուսակցությունից հրաման տրվի ու իրենք դուրս գան: Կուսակցությունները կախված չպետք է լինեն նման խնդիրներից, կուսակցությունները պետության հիմքն են՝ անկախ նրանից, թե այսօր որ կուսակցության  մասին է խոսքը՝ իշխանական թեւից, թե ընդդիմությունից»:

Հովսեփ Խուրշուդյանը համոզված է, որ գոնե այն կուսակցությունները, որոնք կայացած են եւ հաստատել են իրենց կենսունակությունը, այսինքն՝ խորհրդարանական ընտրություններին հաղթահարել են 3 տոկոսանոց շեմը, ապա դա բավարար ցուցանիշ է, որպեսզի պետությունը ֆինանսապես սկսի  օժանդակել եւ ապահովել տվյալ կուսակցության նվազագույն ծախսերը. «Դա կնպաստի, որ կարողանա կուսակցությունը ստորաբաժանումներ ունենալ եւ երբեք հույս չդնի օլիգարխների կամ խոշոր բիզնեսի ֆինանսավորման վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30