ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին լրագրողներին խնդրեց իրենց մի կարճ ժամանակ մենակ թողնել մարզիկների ու մարզիչների հետ` մասնագիտական որոշ հարցերի շուրջ զրուցելու համար: Եվ մինչ լրագրողները դուրս կգային դահլիճից, ՀԱՕԿ-ի նախագահն ասաց. «Որոշ լրատվամիջոցներ շտապեցին գրել, թե քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանի պիջակի տակից զենք է երեւացել: Ես չեմ հրաժարվում: Բայց ուզում եմ իմանաք, որ այդ զենքը ոչ թե մարդկանց, այլ` գայլերի եւ բորենիների համար է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ