Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ս. Սաֆարյան. «Պատրաստ ենք ձեզ անմնացորդ ծառայել եւս 5 տարի»

Ապրիլ 25,2012 20:25

  «Ժառանգության» միասնական ցուցակի ներկայացուցիչներն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան, Ոսկեւան, Իջեւան, Բերդ, Աչաջուր, Դիլիջան: Խմբի կազմում էին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատմաբան Ստեփան Հասան-Ջալալյանը եւ նախընտրական թիմի այլ անդամներ: Քարոզարշավի ընթացքում խումբն ուղեկցում էին նաեւ երկու կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները:

Իջեւանում տեղի ունեցած բազմամարդ հանդիպմանը Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ քաջ ծանոթ է իջեւանցիների հոգսերին: Նա նաեւ շեշտեց. «Վստահ եղեք, ընտրելով «Ժառանգությանը»՝ մեզ հետ միասին կկերտեք այն նոր Հայաստանը, որի համար տարիներ ի վեր պայքարում ենք»:

«Մայիսի 6-ին Աստծո հայացքի ներքո զարթնեք ու որոշեք՝ մնում եք հնի՞ մեջ, թե՞ գալիս եք դեպի Նոր Հայաստան», – Նոյեմբերյանում հանդիպման  ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կոչ արեց ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել սեփական ապագային:

«Ժառանգության» առաջնորդը նաեւ բոլոր բնակավայրերում ժողովրդին հրավիրեց ներկա գտնվել մայիսի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք համերգ-հաղթահավաքին, որին ելույթ կունենան հայտնի երգիչներ Ռուբեն Հախվերդյանն ու ԱՄՆ-ից հատուկ «Ժառանգությանը» սատարելու համար ժամանող Հարութ Փամբուկչյանը:

Ստեփան Սաֆարյանը, ելույթ ունենալով Նոյեմբերյանում, մասնավորապես նշեց. «Մենք պատրաստ ենք ձեզ անմնացորդ ծառայել եւս 5 տարի, պատրաստ ենք լինել ձեր իշխանության ներկայացուցիչը, իսկ այդ իշխանության ձեւավորողը դո՛ւք եք ու մայիսի 6-ին պետք է որոշեք, թե ինչպիսին է լինելու Տավուշի մարզի ու Հայաստանի ընթացքը եւ այս համատեքստում սխալվելը ձեզ համար արժենալու է եւս 5 տարվա թշվառ կյանք»:

Ստեփան Հասան-Ջալալյանն էլ իր հերթին ասաց, որ «մայիսի 6-ին մենք ունենք ընտրության երկու տարբերակ՝ կյանք, որի ճանապարհին մեզ հանդիպելու է գործազրկություն, արտագաղթ, կամ էլ պետք է ընտրել մի կյանք, որտեղ կհանդիպենք բարեկեցություն, աշխատանք եւ ներգաղթ»: «Քվեախցիկում դուք լինելու եք միայնակ՝ քվեաթերթիկը ձեր դիմաց, ինչպես քվեարկեք, այդ կյանքն էլ ունենալու եք, հետո չտրտնջաք, թե յոլա ենք գնում՝ չի կարելի 20 տարի յոլա գնալ», – նշեց նա:

 

«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30