Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրասբուրգում Հերմինե Նաղդալյանի չհնչած ելույթը

Ապրիլ 25,2012 20:03

Եվրոպայի խորհրդի կայքէջում այսօր հրապարակվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի ելույթը, որը նա պետք է ունենար Վեհաժողովի ապրիլի 23-ի նիստում, սակայն չկարողացավ՝ ժամանակը սպառվելու պատճառով: Հիշեցնենք, որ նման ելույթներն ընդգրկվում են նիստի պաշտոնական արձանագրության մեջ՝ որպես հավելված:

Հերմինե Նաղդալյանի ելույթի թեման Ցեղասպանությունն է. նա շնորհակալություն է հայտնել բոլոր պետություններին, որոնք ճանաչել են այն եւ պայքարում են ընդդեմ մարդկության դեմ գործած հանցագործությունների. «Տրամաբանական է, որ Թուրքիայի Հանրապետությունը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է առաջինը ճանաչեր ու դատապարտեր ցեղասպանությունը»:

Հերմինե Նաղդալյանը նաեւ հիշեցրել է, որ Թուրքիայի զինվորական դատարանը 1918 թվականին մահվան դատապարտեց բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք կազմակերպել էին ջարդերը. «Այնուհետեւ Թուրքիան այնքան մոռացավ սեփական պատմությունը, որ կոչ արեց ստեղծել պատմաբանների հանձանաժողով՝ ուսումնասիրելու այդ դեպքերը»:

Հայ պատվիրակը ելույթում մեջբերումներ է արել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ուինսթոն Չերչիլի, Ադոլֆ Հիտլերի խոսքերից, մեջբերել փաստաթղթեր, եւ եզրակացրել. «Ցեղասպանության հարցը՝ միջազգային օրենքների համաձայն, դատարանի քննարկելիք խնդիր է եւ, եւ ոչ պատմաբանների հարց»:

Հերմինե Նաղդալյանը ելույթը եզրափակել է այսպես. «Որպես իգդիրցի հայերի ժառանգ՝ այսօր, երբ իմ երկիրը հիշում է ցեղասպանության օրը՝ ես խոնարհում եմ գլուխս միլիոնավոր զոհերի առջեւ ու հավատում, որ թուրք գործընկերներս կմիանան ինձ մոտ ապագայում, քանի որ երբեք ուշ չէ նայել սեփական պատմության աչքերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30