ԿԸՀ պարզաբանումը Lragir.am էլեկտրոնային լրատվամիջոցի 24.04.2012 թ.«Ընտրության թանաքը շուտ չորացող է» հրապարակման կապակցությամբ
Հրապարակման մեջ նշվում է, թե, լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԱԺ ընտրությունների օրը ՀՀ քաղաքացիների անձնագրերում դրվելիք կնիքի թանաքը, իբր, լինելու է 2-3 ժամ անց օքսիդացող, ինչը հնարավորություն կընձեռի կրկնակի քվեարկության իրականացման համար:
Այս կապակցությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարում է, որ նշված տեղեկությունները ստահոդ են և չեն համապատասխանում իրականությանը: Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվելիք նյութի մատակարարը անգլիական հեղինակավոր «Լենթրեյդ Գլոբալ Սափլայզ» ընկերությանն է: Նյութն օգտագործելուց հետո պահպանվում է առնվազն 12 ժամ, իսկ հետո` անհետանում: Հրապարակման հեղինակի և «լավատեղյակ աղբյուրների» կասկածները փարատելու նպատակով վերջիններս անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով դրոշմակնքման համար նյութի փորձարկումն իրականացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով