Թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանն համոզված է, որ հաղթելու է. «Ինձ համար մայիսվեցյան ընտրությունները 2 նպատակ են հետապնդում` 1-ինը` հաղթել այդ ընտրություններում, ինչում ես չեմ կասկածում, անել ինձնանից կախվածը` ընտրությունների որակական առաջընթացի առումով»:
Սամվել Ֆարմանյանը գոհ է նաեւ քարոզարշավի ընթացքից: Նա նորմալ է վերաբերում քարոզարշավի ընթացքում իր մրցակցի՝ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի կողմից խախատումներ արձանագրելու փաստին:
«Քարոզարշավը հենց նախընտրական է նրանով, որ ընտրություններին մասնակցող տարբեր կուսակցություններ, դաշինքներ, թեկնածուներ կիրառում են նախընտրական պայքարի բոլոր հնարավոր զինանոցը եւ բնավ զարմանալի չէ, որ թեկնածուներից որեւէ մեկը այս կամ այն խնդրի հետ կապված հանդես է գալիս համապատասխան դիմում-բողոքով»,-ասաց նա։
Մանրամասները կարդացեք այստեղ: