Համալսարանի ուսանողությունն այսօր հավաքվել էր նախարարությունների շենքի առջեւ։
Ուսանողները պահանջում էին նաեւ, որ նախարարը իջնի եւ լսի իրենց բողոքը։ Սակայն Արմեն Աշոտյանը Հայաստանում չէ։
Ուսանողներն ազդարարում էին, որ իրենք բոլորը Սուրեն Զոլյան են, որին օրերս ռեկտորի պաշտոնից հեռացրել է Արմեն Աշոտյանը։ Հետաքրքրվեցինք՝ եթե Զոլյանը չվերադառնա, ուսանողները չեն կարո՞ղ սովորել։
«Հնարավոր չէ, որովհետեւ եթե ուրիշ ռեկտոր մտավ մեր համալսարան, մեր շենքը կդառնա կոռուպցիայի կենտրոն»,-ասաց ուսանողուհի Անի Մկրտչյանը։
Կարդացեք նաև
Նույն պատճառով ուսանողները դեմ են ռեկտորի նոր պաշտոնակատարի նշանակմանը։ Ուսանողները սպառնում են դասադուլով, պայքարելու են մինչեւ վերջ, վստահեցնում են, որ նախարարը չի կարող չլսել իրենց։
A1+