Բաթումիում շարունակվում են «Հիշել ցեղասպանությունը» խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի միջոցառումները:
Ապրիլի 23-ին Մեծ Եղեռնի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, որի ավարտին եկեղեցու առջև դրվածխաչքար-հուշարձանի մոտ «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության անդամները կազմակերպեցին մոմավառության արարողություն:
Ապրիլի 24-ին Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում կայացավ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ, որից հետո խաչքար-հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրվեցին Բաթումիում ՀՀ գլխավորհյուպատոսության, Աջարիայի հայ համայնքային կազմակերպությունների, ներկաների կողմից:
Արարողության ընթացքում ելույթ ունեցողները` Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը և բազմաթիվ աջարահայեր մեկ անգամ ևս շեշտեցին Ցեղասպանությանդատապարտման և թուրքական ժխտողականության դեմ պայքարի կարևորությունը:
Կարդացեք նաև
Նույն օրը Բաթումիի «Բարեկամության տանը» տեղի ունեցավ Ցեղասպանության մասին պատմող վավերագրական ժապավենի ցուցադրություն, որին ներկա էին տեղի համայնքային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ