Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոլյանը ռեկտորի պաշտոնակատարին աշխատասենյակ չի թողել

Ապրիլ 25,2012 16:53

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կրքերը դեռ չեն հանդարտվել: Չնայած  այն փաստին, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 23.04.2012թ. 61-Ա1հրամանով  մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը, համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե  Գասպարյանը, բուհի նախկին ռեկտորը` Սուրեն Զոլյանը, շարունակում է զբաղեցնել ռեկտորի աշխատասենյակը:

“Նա չի լքում աշխատասենյակը: Ես հիմա նստած եմ Անգլերենի հաղորդակցման ամբիոնում: Ես փորձեցի ուղղակի, որպես  ընկեր, մտնել եւ իր հետ զրուցել, սակայն նա չընդունեց ու ասաց, որ գնում է կոնֆերանսի: Նույն  բանը  երկրորդ անգամ էլ եղավ, բնական է, այլեւս չեմ փորձի”,-Henaran.am-ի հետ զրույցում իրավիճակն այսպես ներկայացրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր Գայանե Գասպարյանը:

Գայանե Գասպարյանն այս հարցին լուծում տալու նպատակով առայժմ որեւէ միջոց չի պատրաստվում ձեռնարկել եւ գտնում է, որ այդ հարցով պետք է զբաղվեն համապատասխան ատյանները: ”Ընդամենը պաշտոնակատար եմ եւ  պետք է այնպես անեմ, որ ուսումնական գործընթացը կարգի ընկնի ու իր բնականոն հունով ընթանա”,- Henaran.am-ին ասաց Գայանե Գասպարյանը եւ հավելեց. “Բուհում այսօր տոն է, որ ես նշանակվել եմ որպես ռեկտորի պաշտոնակատար: Ընդհանուր առմամբ, կոլետիվը երջանիկ է”:

Ռեկտորի պաշտոնակատարը նաեւ նշեց, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ որեւէ խնդիր չունի, բոլորն իրեն ընդունել են եւ ենթարկվում են իր հրահանգներին, ինչ վերաբերվում է ուսանողներին, տիկին Գասպարյանը նշեց. ”Ուսանողներին դեռ որեւէ հրահանգ չեմ տվել եւ չեմ էլ պատրաստվում տալ, թող  իրենք հանգստանան”:

Գայանե Գասպարյանի խոսքով, ընդհանուր առմամբ, ուսանողները եւս իրեն մեծ ուրախությամբ են ընդունել, բայցառությամբ մի խումբ ուսանողների, որոնք  “հրահրումներով  են զբաղված”:

Ի դեպ, նկատենք, որ ԵՊԼՀ պաշտոնական կայք-էջում, որպես բուհի ռեկտոր, դեռեւս նշված է Սուրեն Զոլյանի անուն-ազգանունը, իսկ ռեկտորի պաշտոնակատարի նշանակման մասին խոսք չկա:  Henaran.am-ի  այս դիտարկմանը Գայանե Գասպարյանն ասաց, թե փոփոխությունները մոտակա ժամանակահատվածում կարտացոլվեն նաեւ բուհի կայքում:

Նշենք, որ Գայանե Գասպարյանը անգլերեն լեզվի մասնագետ է, 10 տարի շարունակ աշխատել է որպես պրոռեկտոր: “Ես համալսարանում ծնվել-մեծացել եմ, այստեղ սովորել եմ, այստեղ ավարտել ու պաշտպանել: Սկսել եմ հենց  Սուրեն Զոլյանի հետ, ուս- ուսի տված աշխատել ենք 10 տարի, լավ ընկերներ ենք եղել”,-իրեն այսպես ներկայացրեց ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը: Գայանե Գասպարյանը դժվարացավ նշել, թե ինչպիսին են այսօր իր հարաբերությունները Սուրեն Զոլյանի հետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս հետ զրուցելու հնարավորություն այդպես էլ չի ունեցել:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվեցին Սուրեն Զոլյանի լիազորությունները: Սուրեն Զոլյանը, սակայն, հայտարարեց, որ նախարարի հրամանն ապօրինի է, որին ենթարկվել չի պատրաստվում: Ի դեպ, մեկնաբանելով  ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին տեղեկությունը, Սուրեն Զոլյանը այն “շոու” է անվանել: Սուրեն Զոլյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց:  Պարոն Զոլյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30