Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 16-ից 22-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արտաշատում բնակվող Արմեն Ստեփանյանն է, ում զանգահարել էր ԱՄՆ-ում բնակվող իր քույրը: Արմեն Ստեփանյանը կստանա Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու օդանավի երկու տոմս:
«Շնորհավորում ենք Արմենին, որն արդեն երկրորդ բաժանորդն է, ով անակնկալ ճամփորդություն է ստանում Orange-ից: Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ՝ դեռ շատ հաջողակներ են գրացվելու: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին », ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Հիշեցնենք, որ մինչև հունիսի 3-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի երկու տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Ապրիլի 9-ից 15-ի շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը բաժին էր ընկել Ժաննա Բայանդուրյանին, ով արդեն մեկնել է Ռուսաստան:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
Կարդացեք նաև
R