Հայտարարություն
Թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վ. Կարապետյանի նախընտրական շտաբի անդամները, ապրիլի 24-ին շրջելով Նոր Նորքի 9-րդ զանգվածում, նկատել են, որ թթ. 55 եւ 26 շենքերի պատերի վրայից պատռվել Վ. Կարապետյանի քարոզչական լուսանկարները: Հարկ է նկատել, որ լուսանկարները փակցված էին այնպիսի բարձրության վրա, որ անհասանելի էին առանց համապատասխան սարքավորման, հետեւաբար, մրցակցի նկարների ոչնչացումը արվել է նախապես պատրաստվելով:
Թիվ 26 շենքում տեղակայված է Ս. Ֆարմանյանի նախընտրական շտաբը, որի ներկայացուցիչները պնդեցին, որ նման բան չեն արել, սակայն հրաժարվեցին ստանձնել պատասխանատվություն իրենց իսկ շենքում արված բարբարոսական արարքների կապակցությամբ:
ՀՀԿ ներկայացուցիչ Ս. Ֆարմանյանի կողմից` իր նախընտրական շտաբի հարեւանությամբ իր մրցակցի նկարների ոչնչացման փաստի դատապարտման բացակայության դեպքում Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը կհամարի, որ նման գործողությունները ուղղորդվում են անձամբ Ս. Ֆարմանյանի կողմից:
Կարդացեք նաև
Վլադիմիր Կարապետյանի ընտրական շտաբ