Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը բողոքել է Գոհար Վեզիրյանի եւ Լյովա Խաչատրյանի դեմ

Ապրիլ 25,2012 16:10

 Թիվ 12 Ընտրատարածքային հանձնաժողովում երեկ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննվել է թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր անձ Արամ Խաչատրյանի ներկայացրած դիմում-բողոքը:

Դիմումը վերաբերում է նրան, որ նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհար Վեզիրյանը և Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ԸՕ-ի 20-րդ հոդվածի 2-րդ և 18-րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված նախընտրական քարզոչությամբ սահմանված կարգը:

Նրանք չսահմանված տեղում մասսայաբար տեղադրել են քարոզչության նյութեր՝ մասնավորապես Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր: Նույնանման զանգվածային խախտումներ կան նաև Նորագավիթ թաղամասում. «Դիմում ենք Ձեզ՝ օրենքով սահմանված կարգով շտապ միջոցներ ձեռնարկել վերը նշված խախտումները վերացնելու և կանխելու ուղղությամբ, քանի որ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»:

Ղեկավարվելով վերոնշյալով՝ թիվ 12 ԸԸՀ-ն որոշեց բավարարել դիմում-բողոքը, դիմել Երևանի քաղաքապետին՝ուսումնասիրելու թիվ 12 ընտրատարածքում չսահմանված վայրերում Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառները փակցված լինելու հանգամանքը և չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառները հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել: ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Գոհար Վեզիրյանին և Լյովա Խաչատրյանին տալ եռօրյա ժամկետ՝ քարոզչական պաստառները այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթղերը, (վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնելու մասին համապատասխան համայնքի ղեկավարի վարչական ակտեր` առկայության դեպքում, կամ պաստառներ փակցնելու թույլատրելի այլ վայրերի վերաբերյալ սեփականատերերի համաձայնությունները) թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար:

ԸԸՀ-ի երեկվա նիստին մասնակցում էին նաև երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներ:

 

Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30