Ինչպես ամեն տարի, այս տարի էլ, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելող տասնյակ հազարավոր մարդիկ այստեղ իրենց «հետքն» են թողել՝ ծխախոտի մնացորդներ, ծաղիկների կոտրված ցողուններ, պլաստիկե շշեր։ Դեպի բարձունք ու այնտեղից հետ՝ քաղաք տանող ճանապարհին էլ աղբամանները հատուկենտ են։ Երեկոյան կողմ արդեն ճանապարհի եզրերին աղբակույտեր էին։
Այս ապրիլի 24-ին Coca-cola ընկերությունը դեպի Մեծ Եղեռնի Հուշահամալիր տանող ճանապարհի սկզբնամասում հյուրասիրություն էր կազմակերպել։ Բացօթյա մի քանի տաղավարներում մարդկանց անվճար բաժանվում էր ընկերության արտադրանքը։ Հյուրասիրությունից օգտվողների պակաս չկար, մանավանդ, որ դրա այլընտրանքը քիչ հեռու Pepsi ընկերության տաղավարներում վաճառվող, սովորական գներից շուրջ 1/3 ով թանկ հյութերն էին։
Արդյունքում՝ երեկոյան Ծիծեռնակաբերդ այցելողները երթի ողջ ընթացքում կարող էին տեսնել ճամփեզրերին թափված, կամ «խնամքով» եզրաքարերին դրված, հիմնականում կիսադատարկ ու հիմնականում՝ հենց հյուրասիրվող ապրանքից մնացած շշեր։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ