Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիտասարդության ազգային զեկույցը կա, մնաց խնդիրները լուծվեն

Ապրիլ 25,2012 15:37

Այսօր «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի հետազոտական մասի հանրային ներկայացումը: Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ տնօրեն Դավիթ Հայրապետյանն Aravot.am-ին ասաց, որ զեկույցը լույս է տեսնում հինգ տարին մեկ: Վերջինի մեջ ներգրավված են 5 տարիների ընթացքում կատարված հետազոտությունները: Հետազոտության «առարկան»18- 30 տարեկան երիտասարդներն են, որպես հատուկ հետաքրքրություն ներկայացնող խումբ է սահմանվել ուսանողությունը: Հետազոտություններն իրականացվել են այն ոլորտներում, որտեղ շատ են երիտասարդները:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հայրապետյանը կարևորեց հատկապես երիտասարդության ազգային ինքնության, զբաղվածության ու միգրացիայի խնդիրները: Նա նշեց, որ երիտասարդությանը հուզող եւս 10 խնդիր ներկայացված է հետազոտության մեջ:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը:: Նա հայտարարեց, թե «Զեկույցի ներկայացմամբ մենք ուզում ենք հետաքրքրություն մտցնել խնդիրների լուծման մեջ: Բոլոր գերատեսչություններին կուղարկվեն վերլուծությունները»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30