Ոստիկանությունը հաստատել է, որ մարտի 29-ին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Գորիսում հետապնդած «Մերսեդես» մակնիշի մեքենան եղել է ԱԱԾ-ի կողմից ուղարկված: Այսօր «Արցախ» ակումբում Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրեն այսպես են մեկնաբանել, թե «ԱԱԾ աշխատակիցն ինձ հետեւել է՝ հնարավորինս անցանկալի երեւույթները կանխելու համար»: Ըստ Զարուհի Փոստանջյանի, երեւի երկրորդ հարցումը պետք է անել.« Պարզելու՝ արդյոք ո՞րն է հիմքը, որ կարող էր անցանկալի հետեւանքներ լիներ»:
Մեր հարցին, թե ինչպես եք գնահատում մեծամասնական ընտրակարգով Ձեր հաղթելու շանսերը եւ Ձեր մրցակցի՝ ՀԱԿ-ից առաջադրված Արամ Մանուկյանի շանսերը՝ նա պատասխանեց, որ դա մենք պետք է գնահատենք: Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի կողմից սպասվող ասպետական ժեստին՝ հօգուտ Փոստանջյանի ինքնաբացարկ հայտնելուն՝ Զարուհին նշեց. «Ճիշտն ասած՝ ես նման ակնկալիքներ չունեի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ