Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքսիստ. «Պիվի Հակոբն» ու Սպարտակը ժողովրդի հոգու դավթարում չկան

Ապրիլ 25,2012 14:54

«Խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների գլխավոր «ռեպիտիցիոն» գործընթացներն են»,- այս կարծիքին է Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, ըստ որի՝ այստեղ է վճռվում այն, թե ով ինչ «քաշային կատեգորիայի» է պատկանում քաղաքական ոլորտում, ինչ գաղափարական կարողություններ ունի, եւ թե ինչպես է արժեւորվում հասարակության կողմից;

«Այսօր վտանգված է հայկական քաղաքակրթությունը: Ոչ մի գաղափարական սուբյեկտ, կուսակցություն, բացի դատարկ սոցիալական խոստումներից, դատարկ մտահոգություններից՝ հայ ժողովրդի հանդեպ, ավելին չի տալիս: Ես դեմոկրատիայի գաղափարական ինստիտուտից չեմ օգտվում, այն համարում են անարդյունավետ, որովհետեւ, բացի աքլորական 5 րոպեանոց ճառից, հասարակությանը ոչինչ ավելին չես կարող մատուցել: Այս պարագայում ես իմ տակտիկական զինանոցում ընդգրկել եմ բուժհիմնարկների, հիմնարկ- ձեռնարկությունների, դպրոցների, մտավորականության եւ ժողովրդի համատեղ հանդիպումները»,- նշեց Հայաստանի գլխավոր մարքսիստը՝ հայտարարելով, որ ինքը քաղաքական գործիչ մրցակից չունի: Նա համոզված է՝ ժողովուրդն իրեն ձայն կտա, մնում է միայն տեսնել, թե ինչպես կհարգեն իշխանությունները ժողովրդի կարծիքը:

«Այսպես թե այնպես՝ 41-րդ մանդատը կվերցվի Դավթի կողմից՝ գաղափարական պայքարով ու այն կլինի մարքսիստական մանդատ, որը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ»,-հայտարարեց Հակոբյանը:

Իսկ թե ո՞ւմ է մրցակից համարում՝ Մարքսիստական կուսակցության առաջնորդը նշեց. «Օրինակ, Հակոբ Հակոբյանին՝ «Պիվի Հակոբին» քաղաքական գործիչ չեմ համարում: Բացի այդ, եւ Սպարտակ Հարությունյանը, եւ Հակոբ Հակոբյանը մտել են ընտրարշավ Սահմանադրության 65-րդ հոդվածի ոտնահարմամբ, նրանք գրանցվելու իրավունք չունեին: Նրանք՝ որպես քաղաքական գործիչ, ժողովրդի հոգու դավթարում էլ չկան, հատկապես «Պիվի Հակոբը» ժողովրդի կողմից «պերսոնա նոն գրատա է»:

Հարցին՝ ի՞նչ է մտածում Հակոբյանը նախագահական ընտրություններին մասնակցելու մասին արված իր հայտարարության վերաբերյալ,Կարլ Մարքսի հայ հետեւորդը նշեց. «Կրկնում եմ՝ այս ընտրարշավն ինձ համար «գեներալնի ռեպետիցիա» է նախագահական ընտրություններից առաջ, ես իմ խոսքի տերն եմ: Գաղափարական առումով էլ ինձ համար մրցակիցներ չկան՝ ոչ տառաճանաչության, ոչ էլ գրագիտության իմաստով: Իսկ կապիտալի եւ քաղաքական բոնապարտիզմի իմաստով, իհարկե, վտանգավոր ախոյաններ են Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները, որովհետեւ Հայաստանում իշխանափոխությունը միշտ էլ կատարվել է «վերեւից»՝ քաղաքական ավանտյուրիզմի, պառլամենտական տեռորիզմի, պալատական հեղաշրջումների եւ բոնապարտության սկզբունքներով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30