Ապրիլի 22-ին Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիչիո Մակրին Երևանին փոխանցեց «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը: Հայաստան ժամանած պատվիրակության մի քանի անդամներն էլ այսօր «Ազդակ» ակումբում հանդիպեցին լրագրողների հետ:
Բուենոս Այրեսի մարդու իրավունքների պաշտպան Կլաուդիո Առիվուժը դեռ մի քանի տարի առաջ է ցանկություն ունեցել լինել Հայաստանում ու մոտիկից ծանոթանալ մեր ավանդույթներին: Իր խոսքով, գրքի տոնը լավ առիթ էր ցանկության իրականացման համար. «Շատ շնորհակալ ենք, որ թույլ եք տալիս Ձեզ հետ միասին կիսել մեր՝ այս օրերի ընթացքում ապրած տպավորությունները: Հայկական համայնքը ամենակարևորներից մեկն է մեզ համար՝ թե տնտեսապես, թե քաղաքական և թե մշակութային առումով: Վերջինս շատ կարևոր է Բուենոս Այրեսի կառավարության համար: Դրա վառ ապացույցներից մեկը հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի համերգն էր Հրեայում»:
Պարոն Առիվուժը պատմեց, թե ինչպես է հուզվել, երբ այցելել է Ծիծեռբնակաբերդ ու տեսել, իր խոսքով՝ հայերի չափից դուրս հայրենասիրությունը:
Արգենտինայի թեմական խորհրդի ատենադպիր Ալբերտո Հերեճյանին էլ ուրախացրել է այն, որ Բուենոս Այրեսի քաղաքապետը այցելել է Հայաստան ու Գրքի մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Երևանին. «Մենք հույս ունենք, որ տարբեր բնույթի համագործակցություն կլինի Հայաստանի ու Բուենոս Այրեսի միջև»:
Կարդացեք նաև
Հայաստանում այս տարի ևս անցկացվելու են Համահայկական խաղերը: ՀԲԸՄ գլխավոր քարտուղար, լատինամերիկյան երկրների համահայկական խաղերի նախկին ներկայացուցիչ Անտոնիո Սարաֆյանը կարծում է՝ ձուլման խնդիր ունեցող սփյուռքին անհրաժեշտ են մշակութային եւ սպորտային միջոցառումները:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ