Լրահոս
Օրվա լրահոսը

« Եթե չեմ նկարում, նշանակում է` ոչինչ չեմ անում»

Ապրիլ 25,2012 14:43

Դեռ դպրոցական տարիներից երիտասարդ նկարչուհի Անի Քանանյանի մոտ հետաքրքրվածությունը նկարչության հանդեպ շատ մեծ էր . « Դպրոցական տարիներից, դասերից փախնում էի և գնում նկարչական դպրոց, հետևաբար սա պետք է ազդեր մասնագիտական կողմնորոշմանս վրա, ընդունվեցի Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, սակայն կրկին շարունակել էր պետք այս ուղղությամբ»: Այժմ Անին սովորում է Գեղարվեստի պետական ակադեմիայում`համոզված լինելով, որ բազմաթիվ երիտասարդ և փորձառու արվեստագետներով շրջապատված լինելը տալիս է իր դրական արդյունքը և օգնում է անընդմեջ ստեղծագործական աշխարհում գտնվել:
Երիտասարդ նկարչուհին նվիրվել է իր աշխատանքին` նկարչությունն իր համար դարձնելով ապրելակերպ: Իր երիտասարդ հասակին` ունեցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեներ: Սիրում է գույների հետ խաղալ` իր նկարչական գունապնակում ընդգրկելով լայն գունային գամաներ:
« Եթե չեմ նկարում, նշանակում է՝ ոչինչ չեմ անում: Չգիտեմ` ի՞նչ պետք է լինի ինձ հետ, որ չնկարեմ: Երբ փակվում եմ իմ ներքնաշխարհում ,այնտեղ ամեն ինչ ինձ տրամադրում է ստեղծագործելուն: Արտաքին աշխարհին ինձ համար շատ թույլ է, որ այն ինչ որ կերպ ազդի ինձ վրա և խանգարի նկարելուն: Նկարում եմ անընդմեջ` փորձելով հենց իմ նկարների օրինակների վրա էլ ինքնակատարելագործվել»: Անին ավելի շատ նախընտրում է նկարել կոմպոզիցիաներ, բայց և խոստովանում է, որ իր սիրելի նկարների շարքին է դասվում սեփական դիմանկարը:

Ալվինա Սիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30