Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. կգա մայիսի 7-ը եւ մարդիկ կպահանջեն խոստումների իրականացում

Ապրիլ 25,2012 14:28

Ընտրական այս եռուն շրջանում կուսակցությունները բուռն քարոզարշավ անցկացնելով, մարդկանց քվեները ստանալու համար բազում խոստումներ են տալիս, ինչին տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը չի հավատում: Այսօր «Սլաք» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ տնտեսագետը կանխատեսումներ արեց, թե ինչ կլինի կամ չի լինի ընտրություններից հետո՝ հատկապես տնտեսական ոլորտում: Նշելով, որ ինքը չի հավատում աշխատատեղեր ստեղծելու թեկնածուների խոստումներին, ասաց. «Ավելի իրական են այն խոստումները, որոնցում նշվում է, որ մարդկանց կամ գործարարներին կաջակցեն բարելավելու իրենց աշխատանքային պայմանները, ոչ թե՝ հենց ընտրությունից հետո կանեն այս կամ այն լավ բանը, ի վերջո մայիսի 7-ին մարդիկ կսպասեն եւ կպահանջեն այդ խոստումների արդյունքները»:

Խոսելով կուսակցությունների առաջարկած ծրագրերից՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ բնապահպանական ծրագրերի համեմատ տնտեսական ծրագրերն ավելի իրատեսական են. «Ճիշտ է, առաջարկված տնտեսական ծրագրերը այն չեն, ինչ որ պետք է լինեին եւ այն չեն, ինչ որ հատկապես ես կցանկանայի տեսնել, բայց էլի տնտեսական ոլորտում առաջընթաց կգրանցեն»:

Տնտեսագետը նշեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսության ոլորտում երկնիշ թվերով աճ կլինի. «Հաշվի առնելով 2011-ին գրանցված արդյունքները՝ կարող եմ ասել, որ այս տարի գյուղատնտեսության ոլորտում բարելավումներ են սպասվում, մյուս կողմից էլ՝ եղանակն է բարենպաստ»:

Տնտեսագետի կանխատեսումներով, ընտրություններից հետո անշարժ գույքի թանկացումներ են սպասվում, ինչը պարոն Մանասերյանը բացատրեց այսպես. «Այս ոլորտում գերհագեցվածություն է, սակայն դա չի նշանակում, որ շինարարությունը կդադարեցվի, այդուամենայնիվ մոտակա տարիների ընթացքում անշարժ գույքի գների աճ կլինի»:

Տնտեսագետը որպես դրական արդյունք արձանագրեց արտահանման 33 % աճը: Սակայն Թաթուլ Մանասերյանի համար որպես կարեւոր ոլորտ եղել եւ մնում է գիտությունը. «Ցավալի է, որ այս ոլորտում անկում է, հա՛մ գիտական հնարավորությունները ճիշտ չեն օգտագործվում, հա՛մ էլ գիտնականներին լավ չեն վարձատրում, ես անձամբ կցանկանայի առաջին հերթին այս ոլորտում ներդրումներ եւ զարգացումներ տեսնել»:

Սյուզի ԱՍԱՏՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30