Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր ռեկորդներ գրանցելու ցանկությունը մարեց իմ մեջ». Կրկնակի ռեկորդակիրը հիշում է նախկին հիասթափությունը (Տեսանյութ)

Ապրիլ 25,2012 14:41

Օրերս 18-ամյա Արտավազդ Հակոբյանը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»: Նա կամուրջ կատարած դիրքում (мост) փորի վրա է պահել մոտ 123 կիլոգրամ ծանրության մարդու, ապա, այդ նույն ժամանակահատվածում 123 կիլոգրամանոց մարդը և 20 կիլոգրամ կշռող փոքրիկ երեխան նստել են կամուրջ դիրքում գտնվող Արտավազդի փորին: Նշեմ, որ Արտավազդը կշռում է 54կգ: Այսպիսով նա սեփական կշռից գրեթե 3 անգամ ավելի ծանրություն է պահել իր վրա ` սահմանելով կրկնակի ռեկորդ:
Արտավազդը սովորում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ազատ ոճի ըմբշամարտ բաժնի 2-րդ կուրսում: Փոքր հասակից սիրել և զբաղվել է սպորտով. «4 տարեկանից զբաղվում եմ մարմնամարզությամբ: Դեռ փոքր տարիքից մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների, սահմանել տարբեր ռեկորդներ: 2003թ-ին, 9-ը տարեկանում, մասնակցելով Հայաստանի մարմնամարզության առաջնությանը` գրավել եմ 2-րդ տեղը»:
2004 թ. նոյեմբերին Արտավազդը, պառկած դիրքից 1ժ. 8 րոպեում «Մեջքին պառկած, ձեռքերը կիսածալած դիրքից, բարձրանալով և ընդունելով նիստ դիրքը» (փորի պրես), վարժությունը կատարել է 2109 անգամ` սահմանելով համաշխարհային ռեկորդ, սակայն այդ ռեկորդը գրանցել են միայն Հայաստանի «Դյուցազնագրքում»: Այդ ժամանակ դեռևս փոքրիկ Արտավազդը որքան ուրախանում է Հայսատանի դյուցազնագրքում հայտնվելու փաստով, նույնքան էլ հիասթափվում է, որ իր սահմանած ռեկորդը «Գինեսի» գրքում չի գրանցվում. «Նոր ռեկորդներ գրանցելու ցանկությունը մարեց իմ մեջ: Տանը բազմաթիվ փորձեր էի անում, 12 տարեկանում 3ժ. 40 րոպեում 7143 անգամ «պրես» եմ արել, որը ևս ռեկորդային ցուցանիշ է, սակայն հիասթափված էի և չցանկացա, որ որևէ տեղ գրանցվի»:
Երիտասարդ Արտավազդը սիրում է տարբեր ոճերի երաժշտություն, փաստավավերագրական ֆիլմեր, սակայն հիմնականում կարևորում է սպորտն ու իր մասնագիտությունը` նպատակ դնելով նոր ռեկորդներ սահմանելու:


 

Ալվինա Սիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30