Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում

Ապրիլ 25,2012 14:23

Ապրիլի 22-ից 24-ը ՌԴ Հյուսիս-արևմտյան տարածաշրջանում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը:

Ապրիլի 22-ին Սանկտ-Պետերբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության մոտ գտնվող պուրակում Հայ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպվել էր հանրահավաք` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայ առաքելական եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից:

Այնուհետև եկեղեցում ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի  մատուցվեց հոգեհանգստի պատարագ, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք: Հանրահավաքին ելույթով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը,   Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանն, ինչպես նաև հյուրեր ՌԴ հասարակական կազմակերպություններից:

Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի Սմոլնի տաճարում կայացավ հիշատակի մեծ համերգ: Երեկոյին ներկա էին Սանկտ-Պետերբուրգի վարչակազմի ներկայացուցիչներ, հոգևորականներ, հյուպատոսներ, քաղաքի մտավորականներ: Համերգից առաջ ելույթի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը և Սանկտ-Պետերբուրգի Ուղղափառ Հոգևոր Ակադեմիայի ռեկտոր Եպիսկոպոս Ամվրոսին:

Նույն օրը Կալինինգրադի Հոգևոր մշակութային կենտրոնում կայացավ Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված պսակադրություն և հոգեհանգստի արարողություն: Միջոցառմանը ներկա էին Կալինինգրադի մարզի ազգամշակութային ինքնավարությունների ղեկավարներ, Կալինինգրադի կառավարության աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանն ելույթով հանդես եկան Հայ ազգամշակութային ինքնավարության նախագահ Ֆելիքս Գևորգյանը, Սուրբ Ստեփանոս Հայ Առաքելական եկեղեցու քահանա Տեր-Թորոս Եսայանը:

Երեկոյան Կալինինգրադում կայացավ «Կատաստրոֆա.Գենոցիդ» վավերագրական ֆիլմի ցուցադրում, ուր ներկաների առջև ելույթ ունեցավ Կալինինգրադում ՀՀ պատվո հյուպատոս Յուրի Քաջոյանը:

Հիշատակի միջոցառումներ անցկացվեցին նաև ՌԴ Արխանգելսկում, Կարելիայի Հանրապետությունում, Պսկովում և Վոլոգդայի մարզում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30