Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Հոլանդիայի կենտրոնական հեռուստաալիքներով գովազդային մի տեսահոլովակ է ցուցադրվում` «Նրան տանը պահիր» անվանումով, որտեղ հոլանդուհիներին կոչ է արվում իրենց տղամարդկանց համոզել, որպեսզի նրանք չմեկնեն Ուկրաինա:
Պատճառը ավելի քան հասկանալի է. Ուկրաինայում գեղեցիկ աղջիկները շատ-շատ են: Ուկրաինայի ԱԳՆ-ն այս կապակցությամբ խիստ անհանգստացած է, իսկ Հոլանդիայում Ուկրաինայի դեսպանն այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել է միջոցներ ձեռնարկել տեսահոլովակը շրջանառությունից հանելու համար` այն համարելով «նվաստացնող եւ մարդու իրավունքները ոտնահարող»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ