Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհեր» հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակի և ծաղկեպսակի զետեղման արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 97-ամյակին:
Միջոցառմանը ներկա ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը, Ստրասբուրգի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանը, Ստրասբուրգի առաջին փոխքաղաքապետ Ռոբեր Հերմանը, Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան եկեղեցիների առաջնորդները, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ելույթով միջոցառման մասնակիցներին դիմեց ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեր Զուլումյանը:
Կարդացեք նաև
Հանրապետության հրապարակից երթն այնուհետև շարժվեց դեպի Ստրասբուրգի սբ. Մադլեն եկեղեցի, որտեղ մատուցվեց հոգևոր պատարագ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ