Օրինաց երկիր կուսակցության քաղաքական խորհուրդը, հիմք ընդունելով 2012թ. ապրիլի 14-ին, 17-ին, 19-ին, 23-ին և 25-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, Օրինաց երկիր կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության, Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների կողմից <<Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ>> փաստաթղթի նախագծի քննարկումները, կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդար և ազատ մրցակցության սկզբունքներով անցկացումը, հայտարարում է, որ իր հավանությունն է տալիս քննարկված փաստաթղթին և հետամուտ է լինելու նրանում ամրագրված սկզբունքների և կանոնների պահպանմանը: