Այսօր, ապրիլի 25-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Դովեղ գյուղի հատվածում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ադրբեջանական կողմը անկանոն կրակոցներ է արձակել նշված գյուղի ուղղությամբ, ինչի արդյյունքում վնասվել է նույն գյուղի բնակիչ Արսեն Մեհրաբյանին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենան կայանված է եղել տան բակում, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Այս պահին անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են գյուղի մանկապարտեզը և դպրոցը։
Ի դեպ, Տավուշի մարզում աշխատանքային այցով գտնվում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
Տեսանյութը՝ «Տավուշ» հեռուստաընկերության