Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղայի ու աղջկա դեպքում մի քիչ ուրիշ ա». Դավաճանության մասին

Ապրիլ 25,2012 13:54

«Ես չեմ հարգում այն տղաներին, ովքեր մի քանի ընկերուհի են ունենում, հետո երբ նրանցից մեկը բացահայտում է դա և ուզում է բաժանվել, հլը մի բան էլ իրանք են մունաթ գալիս`ինքը չպիտի տենց բանա անի, որ հենց այդ աղջիկն ա մեղավոր, իսկ ինքը սիրում ա իրան, մնացածի հետ էնքան որ խոսում ա: Իրանց խելքով` միայն ֆիզիկական դավաճանությունն է իրական դավաճանություն»,- բողոքում է 20-ամյա Լիլիթը: 22-ամյա Մամիկոնն էլ ասում է. «Տղայի ու աղջկա դեպքում մի քիչ ուրիշ ա: Եթե տղեն աղջկան ասում ա ` էս, էն տղու հետ չխոսաս, եթե նույնիսկ նրա նախկին դասարանցին ա, ու աղջիկը իրա գլխից մեծ բաներ ա անում, դա դավաճանություն ա: Տղեն էլ եթե բացի իրանից՝ ուրիշ ընկերուհի կամ ուիշի հետ սեռական հարաբերություններ ա ունենում, դա էլ ա դավաճանություն»:

Դավաճանության վերաբերյալ, անշուշտ, յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի, բայց այն, որ հայ կանայք ավելի ներողամիտ են, քան տղամարդիկ, անժխտելի է: Իսկ թե ինչո՞ւ են նրանք ներում իրենց ամուսիներիդավաճանությունը, շատերի համար անհասկանալի է: Հոգեբան Աննա Վարդանյանը դա բացատրում է այսպես. «Տարբեր պատճառներ կան`սոցիալական, ֆինանսական, բարոյական և այլն: Ըստ ավանդույթի` հայ աղջիկները ամուսնանալուց հետո տեղափոխվում են իրենց ամուսինների ընտանիքներ, իսկ իրենց եղբայրներն հարս են բերում (եթե ունեն), բնական է՝ ամուսնու դավաճանությունը չի կարող ստիպել կնոջը վերադառնալու հայրական օջախ: Եթե հաշվի առնենք նաև այն, որ նրանք կստանան «ամուսնալուծված կնոջ» պիտակը, ու հասարակությունը էլ նրանց վատ աչքով կնայի ` համարելով մեղավորներ, ապա այսքանը բավարար է, որ կանայք թևաթափ լինեն,-ասում է հոգեբան ու հավելում,- մեր հայ կանայք ու աղջիկներն իրենց ընտանիքի կամ սիրած տղամարդու համար պատրաստ են բազում զոհողությունների, մինչդեռ տղամարդիկ կարող են հրաժարվել սիրուց և ընտանիքից իրենց պատիվն ու արժանապատվությունը չվարկաբեկելու համար»: Աննա Վարդանյանը նաև նշում է` երբեմն կինը պատրաստ է ներել տղամարդու դավաճանությունն այն դեպքում, երբ նրանից գտնվում է ֆինանսական կախվածության մեջ կամ էլ դրա փոխարեն թանկարժեք նվերներ է ստանում: «Կան նաև այնպիսի կանայք, որոնք կարող են նստել ու ժամերով բամբասել իրենց ամուսիների «սխրագործությունների» մասին. նրանց համար մի բան էլ անպատվաբեր է, որ իրենց ամուսինեը սիրուհիներ չունենա»,- ասում է հոգեբանը:

Հետաքրքիր է նաև այն, որ տղամարդիկ կանանց սեռական կապը լեսբուհիների հետ դավաճանություն չեն համարում: Դա է վկայում Տեխասի համալսարանի գիտնականների կատարած հոգեբանական հետազոտությունը: Ուսումնասիրությանը մասնկացած 700 մարդ բաժանվել է 2 խմբի: Մի խմբում եղել են ավանդական սեռական կապ ունեցողներ, մյուսում` հոմոսեքսուալներ: Տղամարդկանց ուղիղ կեսը ներել է իր զուգընկերուհու դավաճանությունը մեկ այլ կնոջ հետ, և միայն 20 տոկոսն է հայտնել, որ կարող է ներել իր զուգընկերուհու կապը այլ տղամարդու հետ:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30