Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավազրկողներն այլեւս չեն օգնում

Ապրիլ 25,2012 13:23

Ջերմուկի բնակիչը լուրջ բուժման կարիք ունի

Ջերմուկի բնակիչ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Գալուստ Գալստյանը մի շարք հիվանդություններ ունի եւ մեծ դժվարությամբ է տեղաշարժվում: Պատահում է, որ ամիսներով անկողնուց չի կարողանում վեր կենալ եւ չնայած ցմահ 2-րդ կարգի հաշմանդամ է, ըստ որի՝ անվճար բուժսպասարկում պետք է ստանա, սակայն, ինչպես Գալստյանն է «Առավոտի» հետ զրույցում պատմում, իրեն «մարդատեղ» չեն դնում. «Կամ սխալ դեղեր են նշանակում, որ չի էլ օգնում, կամ դեղերն են պարբերաբար ուշացնում, կամ էլ ընտանեկան բժիշկը հետազոտության համար ուղեգիրն այնքան անգրագետ է գրում, որ Ջերմուկից հասնում եմ Երեւան՝ ստուգվելու համար, ետ են ուղարկում, պատճառաբանելով, որ ուղեգրում հստակ նշված չէ, թե ինչ պետք է արվի: Ես էլ հազիվ եմ քայլում, բացի դրանից, ինչի՞ տեր եմ, որ բժշկի չիմացության պատճառով էդքան գնամ-գամ: Մոտ 60 հազար թոշակ եմ ստանում, իմ ընտանիքում էլ 5 շունչ կա, ո՞նց յոլա գնանք»:

Գալուստ Գալստյանի ներկայացմամբ՝ մի շարք հիվանդություններից բացի, այսօր ամենից շատ ողնաշարի ճողվածքն է անհանգստացնում: Նրա խոսքերով՝ օրերով այնպիսի ցավեր է ունենում, որ նույնիսկ ամենաուժեղ ցավազրկողն էլ չի օգնում. «Ինձ Մուրացանի հիվանդանոցում ասացին, որ միայն վիրահատությունից հետո վիճակս կբարելավվի, բայց վիրահատությունն էլ պետպատվերով չեն անում՝ թանկ է ու պետությանը ձեռնտու չէ: Բա էլ ո՞ւր մնաց պետպատվեր ասածը»: Սեփական միջոցներով էլ Գալուստ Գալստյանը, որքան էլ ցանկանա, չի կարող նման վիրահատության ծախսերը հոգալ. «Բացի թոշակիցս, քաղաքում խոտաբույսեր ենք վաճառում, դա էլ՝ օրական կոպեկներ են: Նույնիսկ օր է լինում՝ առեւտուր չի լինում: Երբ դեղերս էլ ուշացնում են, ստիպված իմ գրպանից եմ առնում, որ յոլա գնամ»: Մեզ հետ զրույցում Գալուստ Գալստյանն ասաց, որ նամակով դիմել է նաեւ առողջապահության նախարարություն: Այս առնչությամբ նախարարությունից մեզ հայտնեցին, որ Գալուստ Գալստյանն իրենց դիմել է ողնաշարի եւ կրծքավանդակի վերեւի հատվածի հետազոտության համար. «Քաղաքացու դիմումի հիման վրա նա ուղեգրվել է թիվ 1 համալսարանական կլինիկա՝ նշված հետազոտության համար»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30