«Մարդը 50 հազար ռուբլի տվեց, որով կարող էր 8-10 մեքենա գնել, բայց վերադարձրին 250 դրամ, որով մի շիշ ջերմուկ կամ երկու հատ զուգարանի թուղթ հազիվ առնեն: Է՞ս էր ձեր քաղաքականությունը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Մեր հակադարձմանը՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է, որ «Հայխնայբանկի» ավանդներն իրենք կվերադարձնեն՝ բավականին արժանապատիվ գումար, վաուչերների տեսքով, որոնք կարող են նաեւ հետնորդներին անցնել, Թովմասյանը պատասխանեց. «8 տարի իշխանության էիք՝ անեիք»,- հավելելով, որ ՀԿԿ-ի ծրագրային կետերից մեկն էլ վերաբերում է ավանդների, սեփականաշնորհման եւ մյուս գործընթացների վերանայմանը: Կոմունիստները նաեւ մեղավորներին պատասխանատվության են կանչելու:
«Առավոտ» օրաթերթ