Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Վաշինգտոնի և շրջակա նահանգների հայ համայնքի կազմակերպությունները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ: Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր հայրերը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցեցին:
Հարյուրավոր ներկաների առջև ելույթ ունեցավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նա, մասնավորապես, շեշտեց, որ ցեղասպանության ժխտողականությունն ապագա չունի, ինչպես և վաղեմության ժամկետ, և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունի: Բարձր գնահատելով հիշատակի այս օրը Հայաստանի դեսպանության շուրջ միասնաբար նշելու ավանդույթը` նա ընդգծեց, որ հայրենի պետականության շուրջ ողջ ազգի համախմբվածությունը լավագույն երաշխիքն է համազգային խնդիրների լուծման, այդ թվում` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև