ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 23.04.2012թ. 61-Ա1հրամանով “Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանն ու ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանն այսօր ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել են ռեկտորի պաշտոնակատար Գ. Գասպարյանին:
ՀՀ Կրթության եւ գիտության նաարարություն