Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Բրազիլիայում

Ապրիլ 25,2012 12:15

 Ապրիլի 23-ին Սան Պաուլո նահանգի Օրենսդիր Ժողովի Պաբլո Կոբայաշի նորակառույց նիստերի դահլիճում տեղի ունեցավ լիագումար նիստ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Նման նիստեր խորհրդարանն իրականացնում է ամեն տարի այն բանից հետո, երբ 1989 թ. օրենք ընդունեց այդ ոճրագործության ճանաչման և դատապարտման վերաբերյալ:

Հայաստանի և Բրազիլիայի պետական դրոշները բարձրացնելուց և պետական օրհներգերը  հնչեցնելուց հետո բացման խոսքով հանդես եկավ նիստի նախագահ, դաշնային պատգամավոր Առնալդո Ֆարիա դե Սան, խոսք վերցրեցին նահանգային երկու պատգամավորներ և միջոցառման գլխավոր բանախոս, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը:

Ընթերցվեց Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանի պատասխանը վերջերս բրազիլական մամուլում Ցեղասպանության վերաբերյալ թուրք դեսպան Էրսին Էրսինի պատմական փաստերն աղավաղող ելույթներին: Հայաստանի դեսպանի նամակը կտպագրվի երկրի խոշորագույն «Էստադո դե Սան Պաուլո» պաշտոնաթերթում, կտեղադրվի «Ֆոլյա դե Սան Պաուլո» թերթի կայքէջում:  Դաշնային պատգամավոր Առնալդո Ժարդինի խդրանքով  նամակի տեքստը հանձնվեց նրան` Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատում այն հնչեցնելու համար, ինչպես նաև Օզասկոյի «Դիարիո դե Ռեժիոն» տարածաշրջանային թերթի տնօրեն Վրեժ Սանազարին:

Նույն օրը` ապրիլի 24-ին Բրազիլահայ թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Տաթև Ղարիբյանի գլխավորությամբ Սան Պաուլոյի «Սուրբ Գևորգ» Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հոգեհանգստյան հատուկ արարողություն և Սբ. Պատարագ:

Ապրիլի 24-ին Սան Պաուլոյի կենտրոնական կինոդահլիճներից մեկում տեղի ունեցավ բրազիլահայ Կասիանա Տեր Հարությունյանի «Հայկական ռապսոդիաներ» ֆիլմի շնորհանդեսը, որը երիտասարդ լրագրողը նկարահանել է Հայրենիքում: Ֆիլմի մեջ մարդկային անձնական ճակատագրերն ու պատմությունները ներկայացվում են հայերի անցած պատմական դժվարին ճանապարհի խորքապատկերի վրա, ուղեկցվում ազգային երաժշտության լավագույն կտորներով:

Ժապավենը ներկայացվել է մասնակցության միջազգային տարբեր կինոփառատոններին ու մրցույթներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30