Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» հենց գա իշխանության, առաջինը ՊԵԿ նախագահին է գործից ազատելու

Ապրիլ 25,2012 11:51

Այսօր Հայաստանի գործատուների միության հյուրը «Ժառանգության» ներկայացուցիչն էր՝ Հովսեփ Խուրշուդյանը: Նա ներկայացրեց «Ժառանգության» մոտեցումները՝ Հայաստանի մրցակցային միջավայրի բարելավման թեմայով: Ըստ Հ. Խուրշուդյանի, ՓՄՁ-ների վրայից հարկային բեռը պետք է թեթեւացնեն եւ այն ուղղեն դեպի խոշոր բիզնես. «Գույքահարկի մեխանմիզմ ենք առաջարկում 600  մլն-ից սկսած: Այն կուտակած հարստության համար է գործելու: Շահութահարկից առաջարկում ենք ազատել փոքր ու միջին բիզնեսը: Չենք առաջարկում վերադառնալ պարզեցված հարկին, առաջարկում ենք ուղղակի ազատել շահութահարկից ՓՄՁ-ն, իսկ ավելի խոշորների համար առաջարկել հատուկ պրոգրեսիվ հարկ»:

Պարոն Խուրշուդյանը ներկայացնելով ներկա անհավասար, ոչ մրցակցային պայմանները՝ ասաց. «Դրա համար էլ «Լինսի» հիմնադրամի ծրագիրը սառեցվեց, Քըրք Քըրքորյանը վերջին ներդրումը որ կատարեց $200 մլն էր, եթե դա ներդրվեր մեր գիտության վրա, ուղղակի թռիչքաձեւ զարգացում կապրեր: Քըրքորյանը Հայաստանից հիասթափվեց հենց այդ կոռուպցիայի երեւույթների համար»:

Անդրադառնալով հարկային-մաքսային վարչարարությանը՝ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ մարդիկ բողոքում են ոչ թե բարձր ինվոյսներից, այլ՝ անհավասարությունից, որ մեկը գործում է թափանցիկ, նորմալ հարկերը վճարում է, մյուսը ապրանքը կաշառքով անցկացնում սահմանը: Հարցին՝ ՊԵԿ նախագահին հանելո՞ւ եք աշխատանքից՝ Հ. Խուրշուդյանը պատասխանեց.  «Անպայման, հենց իշխանության գանք, առաջինը դա ենք անելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30