Ապրիլի 25-ին ժամը 09.50-ի սահմաններում ««Վազ-2102» մակնիշի 29 SU 911 պետհամարանիշներով մեքենան Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորության վրա, Ջուջեւան գյուղի մուտքի մոտ, ոլորանում դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից՝ հարվածել է քարին եւ շշջվել: Վարորդը՝ Նոյեմբերյան քաղաքի 36-ամյա բնակիչ Սասուն Խաչիկյանը վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց, ուր նա հետազոտվել է : Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
Ժամը 11-ի դրությամբ վթարի ենթարկված մեքենայի մեջ էր գտնվում զոհված ուղեւորը: Նրա ինքնությունը ճշտվում է: Միջոցներ են ձեռնարկվում նրա մարմինը մեքենայից հանելու համար:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ