Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «ՀՀԿ-ն Ազգային ժողովում կունենա 67 տեղ»

Ապրիլ 25,2012 11:28

Հատվածներ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հարցազրույցից:

– Ի՞նչ կանեք, եթե մեծամասնություն չկազմեք, եւ եթե մեծամասնություն ձեւավորի ԲՀԿ-ն:

– Այդ մասին չենք մտածում, որովհետեւ եթե մենք մեծամասնություն չկազմենք, ուղղակի հարց կառաջանա, թե ի՞նչ է անելու մեր ժողովուրդն ընդհանրապես: Այսօր մարդիկ քարոզարշավի են գնում եւ մոռանում են Ղարաբաղի մասին մեկ-երկու խոսք ասել: Իսկ մեր հիմնական հաղթաթուղթը, որով եւ մտել ենք քաղաքականություն՝ մեր երկրի համար կարեւորագույն օրակարգի հաղթահարումն է՝ Ղարաբաղի խնդրի լուծումը: Չեմ բացառում, որ ցանկությունների տեսքով շատ քաղաքական ուժեր կարող են նույն մոտեցումն ունենալ, բայց մեր քաղաքական ամբողջ պոտենցիալը որեւէ քաղաքական ուժ այսօր չունի: Իհարկե PR տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է ամեն ինչ, բայց այդ տեխնոլոգիաներով հնարավոր չէ երկիր ղեկավարել: Առավել եւս մինչեւ վերջ հասցնել այն քաղաքական օրակարգը, որը այսօր ունի Հայաստանը:

– Քաղաքական շրջանակներում դուք կանխատեսում անողի համբավ ունեք: Կարո՞ղ եք կանխատեսել՝ ինչ քաղաքական ուժեր կլինեն խորհրդարանում եւ ինչ ներկայացվածություն դրանք կունենան:

– Չեմ ուզում իմ կանխատեսումներով խառնաշփոթ գցել, բայց 2007 թվականի քարոզարշավի հինգերորդ օրը ես հայտարարեցի, որ Հանրապետականը մեծամասնություն կունենա: Այսօր ասում եմ, որ ՀՀԿ-ն ունենալու է 67 տեղ: Մյուսների մասին ոչինչ չեմ ասի, որպեսզի մարդիկ չհիասթափվեն:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30