Հատված ՀՀԿ համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի հետ հարցազրույցից:
– Վերջին շրջանում «Ժառանգությանը» մեղադրում են ՀՀԿ-ի հետ կուլիսային պայմանավորվածություններ ունենալու մեջ: Կա՞ նման բան:
– Չէի ասի, թե ՀՀԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ սիրավեպ կա: Կարծում եմ, որ եթե այս երկու կուսակցությունների համար այս քարոզարշավում կա ընդհանուր մի բան` այն է, որ իրենց ընդդիմախոսներին չեն սեւացնում: Այս տեսանկյունից, թե «Ժառանգության» եւ թե ՀՀԿ-ի մարտավարությունը, քաղաքական վարքագիծն ու ոճը համընկնում են, բայց հանրային կյանքի կազմակերպման վերաբերյալ պատկերացումները, մոտեցումները տարբեր են: Խիստ անհավանական եմ համարում որեւէ հետընտրական ալիանս ՀՀԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ: Նշեմ, որ ի տարբերություն ՀԱԿ-ի,«Ժառանգությունն» ավելի ազնիվ եւ առողջ ընդդիմություն է:
Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ
Կարդացեք նաև
«Երկիր»