Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի ուշադրության առանցքում ԲՀԿ դիրքորոշումն է

Ապրիլ 25,2012 11:08

Քարոզարշավի անցած երկու շաբաթների ընթացքում ակնհայտ դարձավ, որ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի ուշադրության առանցքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն է։ Անկախ այն հանգամանքից, որ վերջերս որոշ օտարերկրյա սոցիոլոգիական կենտրոնների անցկացրած հարցումներով ԲՀԿ-ն զբաղեցնում է ընդամենը երկրորդ տեղը, դժվար է չնկատել, որ առանց բացառության բոլոր մրցակից ուժերի համար կարեւորագույն նշանակություն ունի, թե այս կամ այն հարցում ինչ կեցվածք է որդեգրում «Բարգավաճ Հայաստան»-ը։ Ընդ որում, եթե դիտարկենք ԲՀԿ-ի հանդեպ ներքաղաքական երեք կենտոոնների վերջին ամիսների գործելաոճը, ապա կտեսնենք, որ այդ ընթացքում նրանցից յուրաքանչյուրը փորձել է իրենով անել ԲՀԿ-ն՝ դրա համար գործադրելով տեսանելի ջանքեր։ (Երեք կենտրոններ ասելով՝ նկատի ունենք Հայաստանի Հանրապետության երեք նախագահներին եւ նրանց շուրջ ձեւավորված քաղաքական թիմերին): Թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր համագործակցության «քաղաքագիտական» առաջարկով, թե՛ Սերժ Սարգսյանը ԲՀԿ համագումարին իր երկարատեւ մասնակցությամբ եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանն իր «ծանրքաշային» զինակցի՝ Վարդան Օսկանյանի ԲՀԿ գործուղմամբ, կամա, թե ակամա էլ ավելի մեծացրին «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական կշիռը։ Իսկ ո՞րն էր դրա նպատակը։ Բացի այլ մարտավարական հարցերից, առկա է շատ կարեւոր մի խնդիր, որն է՝ ընտրությունների արդյունքները ԲՀԿ-ի կողմից ճանաչելը։ Ակնհայտ է, որ եթե մայիսի 7-ին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայիս ունեցած ձայներին համարժեք արդյունքները ԲՀԿ-ն ճանաչի, ապա հարցը կարելի է փակված համարել։ Մյուս կողմից էլ, եթե ԲՀԿ-ն չճանաչի ընտրությունների արդյունքները՝ դրանք հայտարարելով կեղծված, ապա դա կարող է լրջագույն գլխացավանքներ ստեղծել ՀՀԿ-ի եւ նոր ասպարեզ բացել ՀԱԿ-ի համար։ Ինչ մնում է ՀՅԴ-ին, ապա այդ ուժը, վերլուծելով իրավիճակը, կմիանա նժարի առավել ծանր կողմին՝ «կողմ ըլլալով դեմ ենք» հարյուրամյա կարգախոսի համաձայն։ Միասնական շտաբի ձեւավորման գաղափարն ի սկզբանե հենց այդ նպատակն էր հետապնդում։

Ուստի եթե նախկինում ԲՀԿ-ն ինքն էր առավել շահագրգիռ քաղաքական ճիշտ դաշնակցի ընտրության հարցում, ապա այսօր իրավիճակը հակառակն է՝ այսօր ԲՀԿ-ի նման հզոր դաշնակիցն է ավելի շատ պետք ՀԱԿ-ին եւ ՀՀԿ-ին։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30