Այսօր, ապրիլի 25–ին, ժամը 10–ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ՎԱԶ 2102» մակնիշի 29 ՏՍ 911 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյան–Իջևան ավտոճանապարհի Ջուջեվան գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժկական կենտրոն։
Այս պահին Տավուշի մարզի փրկարարներն ու ՃՈ աշխատակիցները քաղաքացիների հետ փորձում են մեքենայի տակից դուրս բերել մահացածի դին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու համար մահացածի և վիրավորի ինքնությունը։ Արդեն դեպքի վայր են ժամանում Ոստիկանության գլխավոր քննչական վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի քննչական խումբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՃՈ 2–րդ սպայական գումարտակի 5–րդ վաշտի մեծ թվով աշխատակիցներ՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ քիչ ուշ։