Հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ի հետ ձեր նախընտրական համագործակցությունը շարունակվի նաեւ խորհրդարանում, օրինակ, հակաիշխանական կոալիցիայի ձեւով։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արթուր Խաչատրյանը նշեց. «Պետք է նայել՝ համագործակցությունն ինչի՞ շուրջ է։ Մենք ՀԱԿ-ի հետ առանձին չենք համագործակցում. խոսքը ընդամենը ընտրությունների համատեղ վերահսկողության մասին է։
Քանի որ ՀՀԿ-ն ասաց՝ չենք մասնակցում միասնական շտաբի աշխատանքներին, քանի որ ՕԵԿ-ը հրավիրված չէ, «Ժառանգությունն» ստորագրեց, հետո ասաց՝ կմնանք այդ ձեւաչափում, եթե առաջին դեմքերն ստորագրեն, հիմա էլ ասում է՝ չենք ուզում, որովհետեւ մեկ այլ կազմակերպություն ընտրակաշառք է բաժանում, մնացին երեքը՝ Դաշնակցություն, ԲՀԿ, ՀԱԿ։ Մեր համագործակցությունն այդ սահմաններում է»։