Երեկ վանաձորցիները մեր թղթակցին պատմել են, որ իրենց քաղաքում հատկապես խստությամբ վերահսկում են, որ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք
չբաժանվի։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ ԲՀԿ-ականները ձեռքները ծալած նստել են։ Նրանք նոր տարբերակ են գտել ժողովրդի խնդիրները «հոգալու»։ Նրանք, դռնեդուռ ընկած, իրենց հավանական ընտրողների կոմունալ վարձերի տվյալներն են հավաքում ու վճարումներ կատարում։ Իսկ կարիքի մեջ գտնվող ժողովուրդը դա շատ բարձր է գնահատում եւ պատրաստ է ձայնը տալ իրենց մեկ ամսվա վարձը փակողին։ Այս կապակցությամբ մեկնաբանություններ փորձեցինք լսել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանից, սակայն վերջինս այնպիսի տոնով հերքեց իրենց հումանիստական դրսեւորումները, որ թվում էր, թե
խոսքն այլմոլորակայինների մասին է եւ ոչ թե «Բարգավաճ Հայաստանի»։ «Այդպիսի բան գոյություն չունի, ես Ձեզ վստահ ասում եմ։ Վւսնաձորում քարոզչություն է տանում մեր քաղխորհրդի անդամներից բաղկացած խումբը, մենք գիտենք, որ վանաձորցիները մեզ շատ լավ ընդունում են, շատ լավ լսում են։ Այն, ինչ դուք ասում եք, մեզ հետ բացարձակ
կապ չունի»,- պնդեց Արամ Սաֆարյանը։
Կարդացեք նաև
«Հրապարակ»