Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս անգամ ավելորդ կանխատեսումներ չարեցին՝ Օբաման կասի՞ ցեղասպանություն

Ապրիլ 25,2012 10:28

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ամենամյա ուղերձում կրկին չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրը` բավարարվելով արդեն սովորական դարձող «Մեծ Եղեռն» բառակապակցությամբ:

Բայց, ի տարբերություն նախորդ բոլոր ուղերձների, այս տարվանն անցավ մի տեսակ աննկատ: Դրանից առաջ հայ քաղաքական, փորձագիտական միտքն ավելորդ կանխատեսումներ չարեց, վերլուծություններ չարեց, ուղերձից հետո Օբամայի «խոստումնազանցության» մոտիվներով մեկնաբանություններ գրեթե չարվեցին, հուսախաբություններ ու հիասթափություններ չարտահայտվեցին:

Սա, իհարկե, առաջին հերթին գալիս էր սպասելիքի բացակայությունից: Բայց  հիմնական պատճառը, թերևս, այն է, որ թե՛ Հայաստանի և թե՛ աշխարհասփյուռ հայությունը սովորում է  շատ ավելի սթափ, էմոցիաներից զերծ մոտենալ այս ամենին: Եվ դրանում լուրջ նշանակություն ունեցավ ոչ միայն Օբամայի անսկզբունքայնությունը, այլև Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ցավալի տապալումը:

Սակայն իրավիճակին նման արձագանքը չպետք է անտարբերության ու նահանջողական տրամադրությունների մղի: Հակառակը` մի կողմից այսպես կարելի է մեր Դատը պաշտպանել քաղաքական շահարկումների ու ամբիցիաների գործիքը դարձնելուց: Բայց մյուս կողմից` սա առավել քան երբևէ, մեր առջև դնում է հստակ պահանջ. կայացնել ազգային պետականությունը, դառնալ գործոն և, իբրև այդպիսին, հավաքական ներուժով պահանջել աշխարհից ընդունել մեր արդար Դատը:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30