Մասիսի շրջանում «Օրինաց երկիր» կուսակցությունը միշտ հենվում էր «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր, հեղինակություն վայելող Մհեր Համբարձումյանի վրա՝ Դաշտավան գյուղից: Նա միշտ աջակցել էր ՕԵԿ-ին ու կուսակցության համամասնական ցուցակում 18-րդ համարն է:
Սակայն մեր տեղեկություններով՝ խնդիրներ են առաջացել, եւ Մհեր Համբարձումյանն այսօր ինքնաբացարկ է հայտնել ցուցակից, եւ հանել ՕԵԿ այն ցուցապաստառները, որոնք իր ծախսերով տեղակայել էր Մասիսի շրջանում:
«Օրինաց երկիր» կուսակցությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը: