Այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 21.30-ից հոսանքազրկվել են Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի մի քանի բնակելի շենքեր ու շինություններ:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.35-ի սահմաններում Բաղրամյան 14 շենքի բնակիչ, 29-ամյա Վահե Ասատրյանը բնական կարիքները հոգալու նպատակով մտել է Թումանյան 27 շենքի մուտքերից մեկը և փորձել միզել էլեկտրակայանի վրա:
Հարևանները Գ.Շամշյանին պատմել են, որ լսեցին ուժեղ պայթյուն, և միանգամից թաղամասի լույսերը հանգեցին. «Մեկ էլ էն տեսնենք, որ մի երիտասարդի տաբատը բացած վիճակում, երես-մերեսը այրված տեղափոխեցին»:
Գ.Շամշյանը հայտնում է, որ նրան տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն: Այնտեղ ֆոտոլրագրող Գ.Շամշյանին պատմել են. «Էդ տղե,ն ինչ ուներ, չուներ, ոնց որ վառվել ա, բայց ոչինչ: Բժիշկները միջամտել են և այնքան էլ լուրջ չեն այրվածքները»:
Քիչ առաջ Թումանյան 27 շենքից հեռացան էլեկտրացանցի աշխատակիցները, ովքեր մեկ ժամվա ընթացքում շուտափույթ վերացրին վթարը:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստում