Լրահոս
Օրվա լրահոսը

Համամասնական ցուցակների «ամենաբազմազավակ» ու «ամենաերիտասարդ» «top 10»-ը

Ապրիլ 24,2012 22:22

Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ինը ուժերի համամասնական ցուցակի առաջին բազմազավակ տասնյակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցությունը: Aravot.am-ի հարցումներով, «Ժառանգության» ցուցակի առաջին տասը տեղեր զբաղեցնող թեկնածուներն ընդհանուր հաշվով ունեն 25 երեխա: Նրան հաջորդում է ԲՀԿ-ն՝ 24 երեխա: ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի առաջին տասնյակի թեկնածուներն ունեն 22, Դեմկուսը՝ 19 եւ ՕԵԿ-ի առաջին տասնյակի թեկնածուները՝ 15 երեխա: Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել միայն ՀԿԿ-ի եւ «Միավորված հայեր» կուսակցությունների տվյալները: Այս կուսակցություններում մեր հարցին որեւէ մեկը չկարողացավ հստակ պատասխան տալ, այդ թվում՝ կուսակցությունների առաջնորդները:

Վերը նշված հինգ քաղաքական ուժերի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ամենաբազմազավակ թեկնածուն ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է. նա ունի 6 երեխա:  «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու այդ ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող փորձագետ Թեւան Պողոսյանն ունեն հինգական երեխա: Չորս երեխա ունեն ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն ու «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:

Այս ուժերի ցուցակում կան նաեւ մարդիկ, ովքեր երեխաներ չունեն. ՀՀԿ-ի ցուցակում դա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է, ԲՀԿ-ի ցուցակում՝ Հմայակ Հովհաննիսյանը, ՀՅԴ-ից՝ Կարեն Շահմուրադյանը, ՀԴԿ-ից՝ Ջուլիետա Մարտիրոսյանը:

Մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում առաջադրված 9 քաղաքական ուժեր «թոփ տասնյակից»  «ամենածերը» Դեմկուսն է. նրա համամասնական ցուցակի առաջին տասը տեղերը զբաղեցնողների տարիքն ընդհանուր հաշվով 631 է, հետո Կոմկուսն է՝ 604, նրան հաջորդում է «Միավորված հայեր» կուսակցությունը՝ 574, ՀՀԿ-ն՝ 546, ՀԱԿ-ը՝ 535, ԲՀԿ-ն՝ 524, ՕԵԿ-ը՝ 470, ՀՅԴ-ն՝ 461 եւ «ամենաերիտասարդ« կուսակցությունն այս «թոփ տասնյակի» վիճակագրության համաձայն՝ «Ժառանգությունն» է, որի ցուցակում առաջին 10 թեկնածուների տարիքն ընդհանուր հաշվարկով 453 է:

Մեր ուսումնասիրության ամփոփ արդյունքն այն է, որ «Ժառանգության» համամասնական ցուցակի առաջին տասնյակն ամենաբազմազավակն ու երիտասարդն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30